Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Ախալքալաքում կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել շրջանի ղեկավարության հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Թիվ 4-րդ հայկական դպրոց:

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Քաղաքապետարանի նիստերի դահլիճում Աշոտ Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, խոսեց հայ-վրացական բարեկամության դարավոր պատմության կարևորության մասին և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Դեսպանը հանդիպումներ կունենա նաև Նինոծմինդայում: