ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Բերձորում ստեղծված իրավիճակին:
«Եվրամիությունը մտահոգությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Բերձորի շուրջ զարգացումներին։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Բերձորով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:
Ազատ տեղաշարժի սահմանափակումները տառապանք են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար մտահոգություններ։ Բոլոր այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: Եվրամիությունը զսպվածության կոչ է անում և պատրաստ է նպաստել իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակի հայտարարության մեջ:
Արևմտյան Հայաստանը գտնում է, որ շրջափակելով Արցախը և կտրելով Բերձորից Գորիսի շրջանի բոլոր ելքերը՝ բնապահպանական պատճառներով շարունակվում են բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները։ Մնում է սպասել, թե ինչ կանեն Երեւանի իշխանությունները արցախահայությանը պաշտպանելու համար։