Ավստրալիայում հայերը հաստատվել են 1850-ական թվականներից` տեղափոխվելով հիմնականում Արևմտյան Հայաստանից:
1918-ին՝ Հայերի ցեղասպանությունից մազապուրծ փոքրաթիվ հայ գաղթականներ, մասնավորապես՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով, ապաստանել են Ավստրալիայում:
20-րդ դարի սկզբին աստիճանաբար սկսել են կենտրոնանալ խոշոր քաղաքներում, որտեղ զբաղվել են հիմնականում առևտրով և արհեստով, երբեմն էլ աշխատանք են գտել նավերի վրա: Համայնքը ստվարացել և սկսել է կազմավորվել 1960-ական թթ.:
Ավստրալահայերի մեջ մեծ թիվ են կազմում գործարարները, արհեստավորները, բժիշկները, պետական ծառայողները, փաստաբանները:
Կան նաև այլ երիտասարդական և մարզական միություններ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր, հայկական ռադիոժամեր, Սիդնեյում և Մելբուռնում` հայաստանյայց առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, ամենօրյա և մեկօրյա վարժարաններ։