Western Armenia TV-ն անդրադարձել է Ռոբերտ Ֆլորեսի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հրավիրված էր որպես բանախոս՝ ներկայացնելու Արևմտյան Հայաստանը։ Նախագահ Աբրահամյանը իր ելույթում մասնաավորապես նշել է․ «Արևմտյան Հայաստանը, այն  Հայաստանն է,  որտեղ իրագործվել է  Հայերի ցեղասպանությունը : Մենք չենք ասում «Հայոց ցեղասպանություն», ցեղասպանությունը որպես հանցագործություն եղել է ոչ թե հայկական, այլ թուրքական, դրա համար էլ ասում ենք՝ Հայերի դեմ  իրագործված  ցեղասպանություն։ Հայերի ցեղասպանությունը դա մարդկության դեմ հանցագործություն է՝ իրագործված Թուքիայի կողմից։Ես, պարոն Գեդիգյանը, պարոն Միսակ Մանուշյանը, այդ ցեղասպանությունը վերապրածների սերունդն ենք :Մենք մեզ հետ տանում ենք ա՛յս վկայությունը, պատմությունը և ժառանգությունը: Այսպիսով   պարոն Գեդիկյանը այդ ժառանգության իսկությունը բերում է ներկա ժամանակներ»: Արմենակ Աբրահամյանը բարձր գնահատելով անվանի ռեժիսորի աշխատանքը  հանդիպման ավարտին Պարոն Գեդիգյանին  հանձնեց Պողոս Նուբարի անվան բրոնզաձույլ մեդալը։