Շուշիի հայրենակցական միության  անդամները ցույց են կազմակերպել  ՀՀ–ում  ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝  մի խումբ ադրբեջանցիների կողմից  բնապահպանական պատճառաբանությամբ փակված Արցախը Գորիսի տարածաշրջանին կապող Բերձորի մայրուղին բացելու համար։

Շուշիի հայրենակցական միության անդամ  Աիդա Ավանեսյանն ասաց, որ իր ընտանիքի անդամները ներկա պահին գտնվում են Արցախում՝ շրջափակման մեջ:

Եվ նա հնարավորություն չունի վերադառնալու իր բնօրրանը՝ ադրբեջանական այդ հանցագործ և ցեղասպան քաղաքականության պատճառով:

Ցույցի մասնակիցները, արտահայտելով իրենց արդարացի բողոքը տեղի ունեցող իրադարձությունների դեմ, միասնաբար կոչ արեցին ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել Բերձորի մայրուղու երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: