Շարուր Գավառը կազմվել է 1849 թվականին՝ անջատվելով Նախիջևանի գավառից։ 1875 թվականին Շարուրի դաշտը Վայոց ձորի հետ միասին կազմել է Շարուր-Դարալագյազի գավառը։ Նախկինում մտել է Նախիջևանի խանության (1747-1827), ապա՝ Նախիջևանի գավառի կազմում։
1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից կիսվել է Խորհրդային Հայաստանի (Դարալագյազի) և Նախիջևանի ԻԽՍՀ-ի միջև։ Հայերը բնակվում էին հիմնականում Դարալագյազի լեռնային շրջաններում։ Շարուրի դաշտում հաշվվում էր յոթ հայկական գյուղ։
Թուրք բարբարոսների կողմից Շարուրի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության, որի արդյունքում կոտորվեց բնակչության 70-80 տոկոսը, իսկ տարածքն էլ 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով հանձնվեց ոճրագործին` որպես պարգև։ Կոտորածը շարունակվեց 1918-20 թվականներին։
Ահա թե ինչ է գրում հոդվածագիր Միքայել Տեր-Ավագյանը «Ժողովուրդ» թերթի 1920 թ. հոկտեմբերի 20-ի համարում. «…Շարուրի հայերին հավաքում են Փարչի գյուղում։ Այնտեղ թուրքերը մերկացնում են հայերին՝ քահանաների հետ միասին և մարմնի վրա խաչ են քաշում տաքացրած շամփուրներով։ Երեխային մոր արգանդից հանում էին, առաջարկում հորը ուտել միսը։ Մոտավորապես 700 շարուրցիների տանում և Ալիշար գյուղի մոտ ձգում Երասխ գետը։ 6400 հայերից հազիվ 300-350 մարդ կարողանում են փախչել։ Ներկայումս Շարուրի հայ գյուղերը հիմնահատակ են եղած և վերածված մոխրակույտերի»։