Հայկական սկզբնաղբյուրներում սասունցիները ներկայացվում են չափազանց ավանդապաշտ: Նրանց համար ընտանիքն ու ընտանեկան բարքերը շատ կարևոր են. նախանձախնդիր են, արժանապատիվ և  պահպանողական: Քնքշաբարո են բոլորի նկատմամբ, քանի դեռ կենցաղային կամ տնտեսական հարցեր չեն առաջացել։ Սակայն երբ ինքնասիրությունը խոցվում է կամ արժանապատվությունը վիրավորվում, երբ վտանգ են տեսնում, ամբողջությամբ կերպարանափոխվում են, ու այդ պահին կարող են անգամ սպանել բարեկամին կամ թշնամուն, առանց երկմտելու: Դարեր ի վեր, իրենց լեռների նման անսասան են նրանց սովորությունները. ազգային-հավաքական կյանքի կրողն են, միաժամանակ նաև խիստ անձնակենտրոն ու փակ՝ իրենց գերդաստանի ներքին կյանքի վերաբերյալ: Աշխատասեր են, լեռնցի պարզունակ մարդիկ, որոնք կապված են իրենց հողին ու ջրին, լեռներին ու ավանդություններին: Որքան էլ դժվար լինի կյանքը, նախընտրում են մնալ իրենց պապենական հողերին կառչած: Թշնամիների հետ ընդհարումներից խուսափելով ապաստանել են լեռներում և տուն կառուցել հսկա ժայռերի միջև: Մեծ մասամբ ապրում են խաշնարածությամբ, ինչ որ նրանց մեջ արմատավորել է իրենք իրենց ու սեփական հոտին պաշտպանելու բնավորությունը, տեր կանգնելու սեփական ընտանիքին ու գերդաստանին, այսպիսով նաև ցեղակիցներին:

Ամբողջական հոդվածը կարդացեք հղումով:

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/bitlispagheshvilayet/sassoun/sassounreligion/religiouscustoms.html