Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։

Արցախում գազամատակարարումը վերականգնվել էր դեկտեմբերի 16-ին:

Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

Հիշեցնենք, որ մինչ այս պահը շարունակում է փակ մնալ Արցախը՝ Գորիսի տարածաշրջանին կապող միակ ճանապարհը, ինչի պատճառով դադարեցվել են մարդկանց և հումանիտար բեռների փոխադրումը: