Օսմանյան կայսրության դարաշրջանում Պոնտոսի շրջանում գաղտնի քրիստոնեություն դավանող բազմաթիվ ծպտյալ քրիստոնյաներ են եղել։   Թեև որպես իմամ՝ նրանք գյուղերի մզկիթում նամազ էին անում, սակայն գրեթե բոլոր գյուղերում՝ տների ներսում կամ պարտեզում գաղտնի մատուռներ կային, որտեղ բնակիչները թաքուն քրիստոնեություն էին դավանում և իրենց հանգուցյալներին գիշերները թաղում, որպեսզի ուշադրություն չգրավեն։ Մարդիկ թե՛ իսլամական և թե՛ քրիստոնյա անուններ ունեին, իսկ իրական կրոնը թաքցնելու պատճառները հետևյալն էին․ ոչ մուսուլմանների համար ծանր հարկային բեռ էր սահմանված, բացի այդ՝ նրանք չէին ցանկանում, որ իրենց զավակները մանկահավաքի զոհ դառնան: Այս խնդրին կարելի է ծանոթանալ Յորգո Անդրեադիսի «Գաղտնի քրիստոնյաները» գրքում, որն անդրադառնում է օսմանյան ժամանակաշրջանում Սեւծովյան շրջանի բնակչությանը։

Գրքի հեղինակը նշում է, որ գաղտնի քրիստոնյաները մահմեդականություն են ընդունել ոչ միայն ահից դրդված, այլ նաև՝ դրանից բխող առավելություններից օգտվելու նպատակով։