Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին և այստեղ պետք է գործեն միջազգային նորմերը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այս օրերին անժամկետ նստացույց է անում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ ակնկալելով միջազգային երկարաժամկետ երաշխիքներ Արցախի անվտանգության համար։ 

Ընդգծելով, որ Արցախի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների և ուժային դիսբալանս կա, Բեգլարյանն ասում է՝ «Միջազգային նորմերը դրա համար են, որ ուժեղներից և ագրեսիվներից, հանցագործներից թույլերին պաշտպանեն՝ հստակ արդարացի սկզբունքների հիման վրա։ Մենք ոչ թե խնդրում ենք միջազգային հանրությունից, որ մեզ պաշտպանեն, այլ մենք պահանջում ենք միջազգային հանրությանը, որ հստակորեն իրենց պատասխանատվությունը կատարեն, սա հենց իրենց ընդունած փաստաթղթերով է արձանագրված, ամրագրված։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ թե եռակողմ հայտարարությունն է խախտում, այլ Ադրբեջանն, առաջին հերթին, խախատում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և մարդասիրական միջազգային իրավունքը »։Արցախը համարվում է Արևմտյան Հայաստանի անբաժանաելի մաս, և Արևմտյան Հայաստանը խորապես անհանգստացած է տեղի ունեցող իրադարձություններով։ Այո՛ միջազգային նորմերը պետք է գործեն այստեղ, իսկ բռնազավթիչ Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն նաև այս դեպքով պայմանավորված, բայց Արևելյան Հայաստանը նույնպես պետք է ստանձնի իր պարտականությունները արցախահայության նկատմամբ, պաշտպանի նրանց և ողջ տարածքը։ Անվտանգության առումով ոչինչ չանելու Երեւանի իշխանությունների որոշումը շատ լուրջ հետեւանքներ է թողնում հայ բնակչության առօրյայի վրա։