Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի ընթացքում Քուրմ Միհր Հայկազունին ներկայցրեց Հայկյան ուսմունքը, որը կոչվում է նաև արևապաշտություն։ Բացատրեց «դից» բառի իմաստային նշանակությունը, որը լույսի խորհուրդն է։Նա մասնավորապես նշեց․ « Դիցը կամ լույսը մարդու մեջ է, և մարդն ինքն է համարվում արարիչ։ Այդ պատճառով է, որ արևապաշտները աղոթք չունեն, քանզի իրենք արարիչ են և կարիք չունեն խնդրելու կամ աղերսելու։ Ինչ վերաբերում է հայոց լեզվին, այն բանալիների հավաքածու է և անհրաժեշտ է, որ Արևմտյան Հայաստանում ապրող բնիկ հայերը սովորեն և խոսեն հայերեն, ինչը կարևոր է նրանց ինքնաճանաչման և աշխարհայացքի համար։