Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղը ամենալեռնային և հեռավոր գյուղերից է, որը գտնվում է ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Գյուղում վաղուց գազիֆիկացման, ճանապարհների ասֆալտապատման, ջրամատակարարման և շատ այլ խնդիրներ կան։ Ջեռուցման հերթական սեզոնը Աբուլ գյուղում սկսվեց վառարաններով, վառելափայտով ու աթարով։ Առավել հրատապ, հատկապես ձմռան գալուստի հետ միասին, գյուղում զգացվում է բնական գազի բացակայությունը։ Գյուղի դպրոցը վերանորոգվել է 2020 թվականին, սակայն դասասենյակները դեռ ստիպված են ջեռուցել վառարաններով։ Գյուղը մունիցիպալիտետում ամենախնդրահարույց գյուղերից է։ Այստեղ, բացի գազից, չկա նաև նորմալ ճանապարհ, դժվար է գյուղից քաղաք հասնելը, կա նաև ջրամատակարարման խնդիր, և այս ամենը երկար տարիներ է լուծում չի ստանում։ Աբուլցիները դժգոհում են, որ ոչ ոք չի մտածում իրենց մասին։