Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից կազմակերպված «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի ընթացքում ԱՀՀ ԱԺ փոխխոսնակ Սիմոն Տարոնյանը իր ելույթի ընթացքում մասնավորապես նշեց․

«Մենք բոլորս հայ ենք, անկախ կրոնական և կուսակցական պատկանելությունից։ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը չի սկսել միայն 1915 թվականից, այլ այն ժամանակից, երբ մեր հայրենիքը բռնագրվեց և սկսեց ձուլման գործընթացը։ Մենք հայերս դժվարությամբ ենք միանում և բռունքցք դառնում, մեզ բոլորը սիրում են քանի որ մենք անընդհատ «նվերներ» ենք տալիս, բայց ոչ ոք մեզ «նվեր» չի տալիս։ Ո՞վ է որոշում հայ լինելն, կախված կրոնից կամ այլ բանից, դրանք միայն  պրոպագանդայի համար են։ Մենք պետք է փնտրենք մեր արմատները, մեր հայրենիքի տարածքում,որտեղ հազարավոր տարիներ շարունակ բնիկ ենք եղել, սակայն  շարունակում ենք մինչ օրս հեռանալ հայրենիքից փնտրելով օտարությունը»։