Առաջին անգամ պարկապզուկի պատկեր է գտնվել Արևմտյան Հայաստանի Այնթափ քաղաքի մոտ գտնվող պալատի պատի քադակում՝ մ.թ.ա.1300 տարի առաջ։ Նվագարանի ծագման, պատրաստող վարպետների և նվագողների մասին մեզ հասած տեղեկությունները շատ կցկտուր են։ Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, տիկ, տկճոր։

17-րդ դարի մի ձեռագրում պահպանվել է պարկապզուկ նվագող կնոջ պատկեր։ Այդ նկարը հաստատում է, որ միջնադարում եղել են նաև կին նվագածուներ։ 

Պարկապզուկը հնագույն ժամանակներից հայոց կենցաղի անբաժանելի մասն է եղել։ Այդ մասին վկայություններ կան Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Սեբեոսի, Գրիգոր Նարեկացու և երաժիշտ-բանաստեղծների ձեռագրերում։ Պարկապզուկը դեռ վաղ ֆեոդալական ժամանակներից եղել է շրջիկ երաժիշտների մենաշնորհը։ Պարկապզուկ նվագողները  ծիսական արարողությունների, հարսանիքների և ժողովրդական տարբեր տոնախմբությունների սպասված ու ցանկալի մասնակիցն են եղել։ 

Ցեղասպանությունից և գաղթից հետո, որբ հայերը տարագրվեցին այլ երկրներ, իրենց մշակույթը տարածելով հայկական տարագիր համայնքերում և մեծամասամբ պահպանեցին ազգային ու ծիսական կարևոր սովույթները, որոնք մինչ այժմ էլ աշխարհի տարբեր անկյուններում փոխանցվում են սերնդե-սերունդ։