«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի և մի շարք գիտնականների հեղինակած «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» վերնագրով գիրքը նվիրված է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցներին, բրոնզ-երկաթի դարաշրջանից մինչև ուշ միջնադարի օրինակներին։ Աշխատանքում ներառված է 36 ամրոցի մասին ամփոփ անդրադարձ, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներկայացվել է յուրաքանչյուր ամրոցի տեղակայաման քարտեզը, օրթոֆոտոպլանը, հանույթը և հատակագիծը։

Գրքում ներկայացվել է հայաստանյան ամրոցաշինությունը լավագույնս ներկայացնող գոտիներից մեկը՝ ելնելով նրանից, որ Սյունիքն ու Արցախը գրեթե միշտ պահել են իրենց տեղական իշխանությունը։

Հեղինակի խոսքով աշխատությունը նոր շունչ կհաղորդի Հայաստանի ռազմական և լանդշաֆտային հնագիտությամբ, Սյունիքի և Արցախի պատմությամբ զբաղվողների համար, օգտակար կարող է լինել նաև ճարտարապետներին․ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, կհեշտացնի ամրոցների վերակազմության խնդիրը։