Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ ելույթով, նշելով այն կարևոր իրադարձությունները որոնք տեղի են ունեցել 2022 թվականին։ Տարին Արևմտյան Հայաստանի համար բեղմնավոր էր, քանի որ տեղի ունեցան մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական նշանակալի հանդիպումներ, դրանց արդյունքում ձեռք բերվելով կարևոր  պայմանավորվածություններ։ Տարին կարևոր էր նաև նրանով, որ ԱՀՀ նախագահը և պատգամավորները առաքելությամբ եղան Արևմտյան Հայաստանում, կատարեցին ուսումնասիրություններ, ունեցան հանդիպումներ բնիկ հայերի հետ, քննարկեցին Արևմտյան Հայաստանին առնչվող  բազմաթիվ կարևոր հարցեր։ 2022 թվականի  ընթացքում միջազգային տարբեր ամբիոններից ԱՀՀ  նախագահ Արմենակ Աբրահամյանը և Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը հանդես եկան հայտարարություններով, որոնք վերաբերում են ինչպե՛ս Արևմտյան Հայաստանին, այնպե՛ս էլ Արցախին։ 

Միջազգային հարթակում իրավունքների պաշտպանությունը  Արևմտյան Հայաստանի համար դարձել է ուղենիշ և պատվի հարց, և դա հաշվի առնվելով, Եվրոդատարանում՝ Ադրբեջանի դեմ մի քանի ճակատով դատեր բացվեցին  հիմք ընդունելով արցախահայության դիմում-խնդրանքները ։ Իսկ ԱՀՀ կառավարությունը՝ վարչապետ Սեդա Մելիքյանի գլխավորությամբ կենտրոնացած էր առանցքային խնդիրների լուծմամբ։ Այս տարի գնահատելի էր նաև Ազգային Ժողովի աշխատանքը։ Տարվա երկրորդ կեսին ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանի  ջանքերով կազմակերպվեց «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով  եռօրյա գիտաժողովը, որը Երևանում համախմբեց Արևմտյան Հայաստանի պատգամավորներին՝ աշխարհի տարբեր երկրներից, քաղաքացիներին և բովանդակային քննարկումների շնորիհիվ ձևավորվեց անելիքների հստակ ցանկ, որը նախատեսվում է իրագործել 2023 թվականին։ Տարեվերջին Եվրոդատարանում, Արևմտյան Հայաստանը ևս 3 դատ բացեց Ադրբեջանի դեմ, ինչի արդյունքը կտեսնենք արդեն 2023 թվականին։

https://youtu.be/9GBvkOBtCIU