Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ կրկին հնարավորություն է տրվել բոլորին հեռախոսազանգեր կատարել։
«Հուսով ենք հաջորդիվ, առնվազն նույն պարբերականությամբ, տեսակցությունները կշարունակվեն։ Նախօրոք որևէ բան չենք հայտարարում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Արևմտյան Հայաստանը պահանջում է օկուպանտ Ադրբեջանից հայրենիք վերադարձնել հայ զինվորներին, ովքեր ինքնապաշտպանական մարտեր են մղել, պաշտպանելու համար հայրենիքը ահաբեկչական խմբավորումներից։