Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ, դիմում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով կոնկրետ գործողություններ կիրառել Բերձորի ճանապարհի բացման կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Պատգամավորների խոսքում մասնավորապես ասված է.

«Արցախը Գորիսի տարածաշրջանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակվում է փակ մնալ:  Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրները գրեթե նույն տեսակետն ունեին: Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել ճանապարհի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա պատերազմական իրավիճակը»:

Արևմտյան Հայաստանը այժմ աշխատանքներ է տանում Բերձորի ճանապարհի բացման ուղղությամբ և հույս է հայտնում որ ԵԱՀԿ համանախագահները նույնպես պատշաճ կարձագանքեն այս խնդրին, որը արդեն հումանիտար լուրջ ճգնաժամ է առաջացրել։