Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Տրոկադերո հրապարակում տեղի ունեցավ ցույց՝ ի  աջակցություն Արցախում շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը, որին 

մասնակցեց նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը։ 

Ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ նաև պարոն Արմենակ Աբրահամյանը։ 

Իր ելույթում նա նշեց, որ Շուշիի տեղահանված հայերը դիմել են իրեն՝ ներկայացնելու Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման  վերաբերյալ խնդիրը և հավելեց, որ Արցախը 1920 թվականին ճանաչված Արևմտյան Հայաստանի Հանրապետության մասն է:  Նրանք Արմենակ Աբրահամյանին լիազորել են դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի։ Նախագահը հավելեց, որ Ադրբեջանը էթնիկական զտման է ենթարկում արցախահայությանը Շահումյանի, Մարտակերտի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի եվ Հադրութի շրջաններում: Սա հանցագործություն է բնիկ հայերի նկատմամբ։ 

Նախագահն իր ելույթը ամփոփեց հետևյալ խոսքերով․ «Մենք՝  աշխարհով մեկ սփռված հայերս եվ արցախահայությունը, պետք է համախմբվենք, քանի որ մենք առաքելություն ունենք ամրապնդելու մեր անվտանգությունը։

Կեցցե Արցախը, Կեցցե Արևմտյան Հայաստանը»:

https://www.facebook.com/LeMouvementArmenienLMA/videos/540197581378774/