Դրագինյանի հայերի միության (Amicale des Arméniens de Draguignan) նախաձեռնությամբ և նրա նախագահ պարոն  Ժերար Բերուդի հովանավորությամբ, Դրագինյանի և շրջակայքի հայ համայնքը 2023 թվականի հունվարի 8-ին հայկական Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպեց հանդիպում, որին ներկա էին ավելի քան հարյուր մարդ։

Պարոն Բերուդը նշեց, որ Դրագինյանի հայերի միությունը հայկական պատմության, ավանդույթների և մշակույթի տարածման տեսլականին համապատասխան  իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ հայ ժողովրդին աջակցելու համար։

Հրավիրվածների թվում էին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը, Ազգային ժողովի   Վար 8-րդ ընտրատարածքի պատգամավոր  Ֆիլիպ Շրեկը, ինչպես նաև բազմաթիվ  ասոցիացիաների ղեկավարներ։

Պարոն Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակում է հայտնվել հայ ժողովուրդը և  Արևմտյան Հայաստանը, և ինչպե՞ս է աշխատում Արևմտյան Հայաստանը՝ հայության իրավունքների պաշտպանության գործում։

Պարոն Աբրահամյանը հիշեցրեց, որ Արևմտյան Հայաստանն ու նրա անբաժան մաս Արցախը օկուպացված տարածքներ են, նշելով Արևմտյան Հայաստանի գոյության արդիական իրավական հիմքերը ,ըստ որի  աշխարհասփյուռ հայությունը պետք է պաշտպանի  Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Այս առնչությամբ պարոն Աբրահամյանը հավելեց, որ ինքը ընդդեմ Ադրբեջանի դիմումներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ շուշեցիների կողմից տրված մանդատի հիման վրա։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տիկին Լիդիա Մարգոսյանը  ներկա իրավիճակի վերաբերյալ հանդես եկավ ելույթով` նշելով  Ֆրանսիայի խիզախ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերում։ Նա շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին ու Սենատին քվեարկության համար ինչպես նաև Հայաստանին սատարած  բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ պարոն Ֆիլիպ Շրեկին, ով  արժանացավ ջերմ ծափահարությունների։