Վերջին տարիներին Վանա լճի ծավալը շարունակում է նվազել։ Չնայած լիճը մաքրելու ջանքերին՝ աղտոտվածությունը նույնպես շարունակվում է նույն տեմպերով։  Կլիմայի փոփոխության ու երաշտի հետ միասին վտանգվում է Վանա լճի էկոհամակարգը։ Տարածաշրջանում բազմաթիվ լճեր, գետեր և ամբարտակներ են ցամաքում երաշտի պատճառով, դրան գումարվում է նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, որից տուժում է նաև լճի էնդեմիկ տեսակ համարվող տառեխ ձուկը:

Վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից են Վանա լճի աղտոտվածությունը և 

գլոբալ տաքացման հետևանքով առաջ եկող ցամաքումը։ Մասնագետները լրջորեն անհանգստացած են Վանա լճի ապագայի և նրա էկոհամակարգի վերականգնման համար։ 

Արևմտյան Հայաստանի բռնազավթված հողերում թուրքական ղեկավարության պատճառով շարունակում է մեծ վնաս կրել ինչպես էկոհամակարգը, այնպես էլ շրջակայքում ապրող բնակչությունը։ Մինչ այժմ էլ շարունակվում են մեր տարածքներրում բնական պաշարների գերօգտագործումը։