Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին    Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք: «Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Արցախի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, որոնք հանգեցնելու են նրանց բնաջնջմանը։ Բոլորիս մեջ արթնացրու գթասրտություն, որը կարող է օգնել նրանց։ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին ներշնչիր արդարության և երկխոսության մղում, որպեսզի հարգվեն Արցախի բոլոր բնակիչների արժանապատվությունն ու հավատը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվել է աղոթքում։