Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Բերձորի ճանապարհով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,- նշեց Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհով  արդեն չորս շաբաթ փակ պահելու փաստին, ինչի հետևանքով իրական հումանիտար ճգնաժամ է սկսվել Արցախում, որտեղ շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։

Հիշեցնենք որ արցախցիները այս հարցով դիմել են Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանին, ով գործադրում է ամեն ջանք Արցախը Գորիսի տարածաշրջանին կապող ճանապարհը բացելու համար։