ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված և 1951 թվի հունվարի 12-ին ուժի մեջ մտած Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, որը Գերմանիայի պատերազմական հանցագործների՝ Նյուրնբերգյան դատավորության ժամանակ (1945–1946) ԱՄՆ մեղադրողի խորհրդականն էր։ Այդ դատավարությունը դրդեց ընդունելու ցեղասպանության մասին կոնվենցիա և արագացրեց դրա մշակումը։ 

Իսրայելցի հետազոտող, պրոֆեսոր Աորոն Յաիրը նշում է, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծելով «ցեղասպանություն» եզրը, նկատի ուներ 1915 թվականի՝ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը։ Այդ եզրը հանդիպում էր Նյուրնբերգյան դատավարության սևագրային տարբերակներում, սակայն վերջնական տարբերակում փոխարինվել էր «մարդկության դեմ հանցագործություններ» ձևակերպմամբ։ Կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշում է՝ ելնելով այդ երևույթի էությունից ու նպատակներից և ոչ թե գործողությունների չափերից կամ զոհերի թվից։

Կոնվենցիայի համաձայն, ցեղասպանության կամ նրա գործողություններից որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն անկախ իրենց քաղաքական ու հասարակական գործունեությունից և պաշտոնեական դիրքից։ Կոնվենցիան չի ընդունում ցեղասպանության համար պատժի դեպքում իրավաբանական վաղեմություն։ 

Նշենք, որ 1915-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել Կոնվենցիայի բոլոր հինգ կետերում նշված գործողությունները։

Թուրքիան այս կոնվենցիան ստորագրել է 1950 թվականի հուլիսի 31-ին։

http://www.western-armenia.eu/news/Actualite/2016/LA_CONVENTION_POUR_LA_PREVENTION_ET_LA_REPRESSION_DU_CRIME_DE_GENOCIDE_ET_LA_TURQUIE-03.06.2016.pdf