Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը, որտեղ տեղ է զբաղեցնում նաև 

Հայաստանը։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այստեղ կան զարմանալի բնապատկերներ. լեռներ, Սևանա լիճը, բազմաթիվ հնագույն ճարտարապետական հուշարձաններ` ինչպիսիք են Գառնու տաճարը և Հաղպատի վանքը։ Դրանցից մի քանիսն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում»,- գրում է հեղինակ Քերոլայն Լուպինին։

Նա նշում է, որ արշավների սիրահարները կարող են օգտվել 861–կիլոմետրանոց անդրկովկասյան արահետից, որն անցնում է Հայաստանով:

Ընդգծվում է, որ Հայաստանը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով, որտեղ օգտագործվում են մի շարք թարմ խոտաբույսեր և համեմունքներ:Տարեկան մի քանի միլլիոն զբոսաշրջիկ է այցելում նաև Արևմտյան Հայաստան, հիանալու հայկական մշակույթով և ճարտարապետությամբ։ Ցավոք այսօր թուրքական ղեկավարությունը կանխամտածված կերպով մեր տարածաշրջանում շարունակում է մշակութային ցեղասպանությունը, փորձելով մաքրել հայկական հետքը։