Նախիջևանի Ճահուկ գավառը I-IV դդ. գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո, իսկ հետագայում՝ X դարից, այն վարչականորեն մտնում է Սյունյաց իշխան Սմբատի տիրապետության տակ։

Ճահուկը Նախիջևանի մյուս գավառների նման պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ մի անկյուն է, որոնց մեծ մասը այժմ ավերակ վիճակում է գտնվում։ Ճահուկի պատմական բնակավայրերը տեղակայված են հիմնականում լեռների գրկում և գետափնյա հարթություններում։ Գավառի կենտրոնով հոսում է պատմական Նախճավան գետը։ XVI—XVIII դարերում Ճահուկը բաժանված է եղել երկու՝ Ճահուկ և Շահապունիք մասերի, որի Շահապունիք մասը երբեմն հանդես է եկել նաև որպես առանձին գավառ։

Ճահուկ գավառը Նախիջևանի մյուս բնակատեղիների նման անմասն չի մնացել ավերումներից։ Այսուհանդերձ գավառի հոգևոր կենտրոններն ու ճարտարապետական հուշարձանները XII—XVIII դարերում, որպես հայրենական տիրույթի արժեքներ, խնամքով վերականգնվել ու նորանոր հուշարձաններ ու բնակավայրեր են հիմնվել Սյունյաց ու Վայոց ձորի իշխանների կողմից կամ էլ նրանց հովանավորությամբ։Նախիջևանի տարածաշրջանում 20-րդ դարից սկսված բռնազավթիչ Ադրբեջանը վարում է մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի մասին ապացույցներն մանրամասնորեն հավաքագրել է Արևմտյան Հայաստանը և միջազգային դատ բացել այդ արարքների համար։