Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն 2007 թվականի հունվարի 19-ին` Արևմտյան Հայաստանի անկախության օրը, Կ.Պոլսում հայկական «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ակոս»-ը։

Այդ միջոցառումների շրջանակներում Կոստանդնուպոլսի Քադըքյոյ շրջանում կցուցադրվի գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչի «Հիշողությունը քիչ է. ֆիլմ Հրանտ Դինքի համար» կինոֆիլմը: Ցուցադրումից հետո նախատեսված է, որ տեղի կունենա քննարկում ռեժիսորի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին Կոստանդնուպոլսում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի Հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին։

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: 

Արևմտյան Հայաստանի արժանի զավակ Հրանտ Դինքի սպանությունը Թուրքայի կողմից կազմակերպված հերթական դավադրությունն էր հայ ժողովրդի դեմ։ Հրանտ  Դինքը Ակօսի միջոցով նա բարձրաձայնում էր հայության խնդիրներն ու թուրքական ոճրագործությունները, ինչն էլ  բորբոքեց թուրքական ղեկավարության զայրույթը, որին զոհ գնաց Հրանտ Դինքը։