Ռուս քաղաքագետ,  հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը «Գարեգին Նժդեհը կտրել է Թուրանի ջիլը» վերնագրով հոդվածում գրում է․   «Հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գարեգին Նժդեհի պատմական վաստակն այն է, որ թուրքական սահմանն այժմ չի սկսվում Դերբենդի մոտից։  Նժդեհի աստղային ժամը Սյունիքի ապստամբությունն էր, երբ նա գրեթե մեկ տարի Սյունիքի շրջանը պաշտպանեց բոլշևիկներից։ Ի՞նչ է Սյունիքը: Դա հայկական և հայաբնակ լեռնային շրջան է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այդ տարածքը կապում է Հայաստանը Իրանի հետ և, որ ավելի կարևոր է, Նախիջևանը կտրում է Ադրբեջանից։ Արդյունքում Թուրքիան, ինչքան էլ ուզենա, ուղղակի ելք չունի դեպի Ադրբեջան, դա կտրվում է Սյունիքով։ Սյունիքը միշտ հայկական է մնալու, իսկ Ստամբուլից մինչև Դերբենդ շարունակական Թուրանի գաղափարը տեխնիկապես անիրագործելի է մնալու։ Այսինքն, Սյունիքը կանխում է Ռուսաստանի հարավային սահմանի երկայնքով թուրանիզմի տարածումը, որն արդեն իսկ սկսել է ներթափանցել Ղազախստան։ Իսկ Թուրանի ջիլը հենց սկզբում կտրողը Գարեգին Նժդեհն էր։ Դրա համար էլ նրանք ատում են նրան, դրա համար հալածում են նրա մասին հիշողությունը, իսկ «կոլաբորացիոնիզմով» այդ ամենը շրջելու դեպքերը միայն պատրվակ են»։