Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Փարիզում հաջակցություն արցախցիների հրավիրված ցույցից և գրել.
«Երեկ երեկոյան մենք բոլորս հավաքվեցինք Ազգային ժողովի առաջ՝ պահանջելու ուժեղ գործողություններ Ադրբեջանի դեմ՝ վերջ դնելու Հայաստանի և Արցախի դեմ այս հարձակումներին։ Սա արտակարգ իրավիճակ է: Ժամանակն է անմնացորդ աջակցություն հայտնել մեր հայ դաշնակիցներին»:
Հիշեցնենք ,որ վերջերս Փարիզում ի աջակցություն Արցախի տեղի ունեցավ ևս մեկ հավաք, որտեղ ելույթով հանդես եկավ նաև նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Այժմ Արևմտյան Հայաստանը կենտրոնացրել է ողջ ջանքերը Բերձորի ճանապարհի բացման և բնիկ հայերի ապահով ապրելու ուղղությամբ։