ՀԷԿ-երի, ամբարտակների ու շահագործվող հանքերի ճիրաններում գտնվող Դերսիմում,

չնայած նրան, որ վերջին 10 տարում իրագործվել են ջրամբարների ու հիդրոէլեկտրակայանների 6 նախագծեր, ամեն օր շարունակվում են բնական տարածքի վարձակալական հատկացումները նոր հանքարդյունաբերական ընկերություններին։ Քարասու և Փերի գետերի վրա իրականացվող ծրագրերը հանգեցնում են կլիմայի փոփոխության։ Մի քանի տասնյակ չվերահսկվող տարածքներում շարունակվում են օգտակար հանածոների որոնման աշխատանքները։ Ամեն օր  իրագործվող ծրագրերին ավելանում է նոր ծրագիր, որն ազդեցություն կունենա մոտավորապես 80 գյուղի վրա:

Մնձուրի վայրի բնության պահպանման ասոցիացիայի նախագահ Հայդար Չեթինքայան այսպես է խոսել իրավիճակի մասին. «Մինչ այժմ շահագործվել են ավելի քան 7 հիդրոէլեկտրակայաններ: Ամենավտանգավորը հանքարդյունաբերական ծրագրերն են: Նույնիսկ ամենափոքր հանքարդյունաբերական նախագիծը նախատեսվում է հարյուրավոր հեկտարի համար: Մնձուր լեռը, Փուլումուրի հովիտը, Հել լեռը և Կարագյոզ սարահարթը շատ կարևոր վայրեր են էկոհամակարգի համար: Այս տարածքում նախատեսված ծրագրերի նպատակն է ոչնչացնել բնաշխարհը։ Ավելին՝ մոտավորապես 80 գյուղի վրա բացասաբար ազդող նախագծերին ամեն օր ավելանում է նորը»:

Բազմաթիվ են այն դեպքերը, երբ Արևմտյան Հայաստանի պետական հեռուստաընկերությունը լուսաբանում է Արևմտյան Հայաստանի տարածքում բնապահպանական և էկոլոգիական խնդիրների մասին, որի հիմքերը մարդածին են։ Պետք է ամեն մի հայ կրի իր պատասխանատվությունը հայրենիքի առջև և իր բաժին գործը կատարի մեր բնօրրանի ազատագրման համար։