Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Բերձորի Ճանապարհը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ 

Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Բերձորի ճանապարհը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ 

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի համաձայն` Հայաստանը ՄԱԿ–ի միջազգային դատարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին դատավարություն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Դատական հայցում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են ներկայացված տասնամյակներ շարունակվող և 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում առաջին պլան եկած ռասայական խտրականության վերաբերյալ։

Հիշեցնենք որ Արևմտյան Հայաստանը Արցախի Շուշի քաղաքի բնիկ հայերի դիմումների հիքով, ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ բացել է դատեր, որոնց դատավարությունը նախատեսվում է 2023 թվականին: