Ինչպես իր ֆեյսբուքյան էջում է հայտնել տաղանդավոր դուդուկահար Էմմաունել Հովհաննիսյանը, այսօրվանից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանի հայկական բաժնում (UCLA ) կգործի հայկական դուդուկի դասարանը:

Անվանի դուդուկահարը գրում է. «Կարծում եմ սա մեծ ձեռքբերում է ոչ միայն ամենահայկական նվագարանի՝ դուդուկի համար , այլ նաև կարևոր ձեռքբերում է բոլորիս համար: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց , ովքեր աջակցեցին ու բոլոր նրանց , ովքեր իրականություն դարձրեցին հայկական մշակույթի տարածման հնարավորության այս կարևոր իրադարձությունը: Կարծում եմ, որ իմ հետագա քայլերը կնպաստեն նրան, որ Հայի մշակույթը ևս մեկ անգամ ըստ արժանվույն կներկայանա աշխարհի կարևորագույն համալսարանաններից մեկում»: