Արևմտյան Հայաստանում խեցեգործական արվեստի առաջին նմուշները թվագրում են դեռ պղնձյա դարաշրջանից:  Ավելի ուշ այս արհեստը արագ տեմպերով սկսեց զարգանալ` Արարատյան թագավորությունում՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին։ Այդ մասին վկայում են մթա VIII դ. գտնված նմուշները: Հայկական խեցեգործության ավանդույթները լայնորեն տարածում գտան միջին դարերում, երբ Անիի և Դվինի վարպետների փառքն արդեն դուրս էր եկել երկրի սահմաններից:

Այս ժամանակահատվածի խեցեգործական արվեստի ամենահայտնի օրինակներ են ափսեները, բաժակները, սափորները, սկուտեղները: Շատ հաճախ դրանք զարդարվում էին թռչունների ու կենդանիների պատկերներով, նաև ջնարակապատվում էին:  Պատմության մեջ պահպանվել են նաև բազմաթիվ նշումներ հայկական խեցեգործական սրբապատկերների մասին Երուսաղեմի և նոր Ջուղայի հայկական եկեղեցիներում: Հետագայում հայկական խեցեգործական արվեստի զարգացման առավել հայտնի կենտրոններ ստեղծվեցին Կոստանդնապոլսում, Թիֆլիսում և Լվովում: