Կոստանդնուպոլիսի Բալաթ թաղամասում քայքայման մատնված 207-ամյա Խորենյան հայկական նախակրթարանի վիճակն օրեցօր վատթարանում է։

Բնիկ հայերի ունեցվածքը հարյուրավոր տարիներ է, ինչ շարունակում է բռնազավթվել, այնինչ դրանցից հարյուրավորները վերածվել են գոմերի կամ ոչնչացվել են: Քանի որ հայկական գույքի մեծ մասը որակվել է որպես «պատմական շինություն», որևէ վերականգնում չիրականացվելով՝ կա՛մ ոչնչացել է, կա՛մ էլ գտնվում է ոչնչացման եզրին։ Այս հայկական կառույցներից է Բալաթի Խորենյան հայկական նախակրթարանը։ Նախակրթարանի սեփականության վկայականը պատկանում է Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու հիմնադրամին։ Ուստի նախակրթարանի շենքը պաշտոնապես չի կարող առգրավվել։ Այնուհանդերձ,  բացի իր բուն գործառույթից, այն հարկադրաբար այլ նպատակներով է օգտագործվել:

Խորենյան հայկական նախակրթարանը կառուցվել է 1816 թ․։ Մինչև 1925 թ․ որպես դպրոց օգտագործված շենքը կասկածելի պայմաններում բռնկված հրդեհից հետո անպիտան դառնալով՝ այլևս չի օգտագործվում որպես դպրոց։

Արևմտյան հայաստանը կոչ է անում բնիկ հայերին, վերագործարկել դպրոցները, պահապանել մեր չքնաղ լեզուն՝ արևմտահայերենը և հայկական միտքը տարածել Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում: