Վանի Արճեշ գավառում հայտնաբերվել է ​​3 սենյակից բաղկացած ուրարտական շրջանի ժայռափոր դամբարան։ Դամբարանի վերին հատվածը ծառայել է որպես զոհարան։ Այս ենթադրությունը հիմնավորվում է դամբարանում ջրատար ուղիների առկայությամբ, որոնց միջոցով զոհաբերվող հեղուկը (գինի, ջուր կամ մեղր) հոսել է դամբարանի ներսը։ Այս արտասովոր կառույցը տարբերվում է նախկինում հայտնաբերված ուրարտական ​​այլ ​​շինություններից։

Արշավախմբի ղեկավար պրոֆ. դոկտ. Ռաֆեթ Չավուշօղլուն նշել է հետևյալը․«Ուրարտական ​​ժամանակաշրջանին բնորոշ դասական դրոմոսով (դամբարանների մուտքերի անվանումը) դամբարանը  կազմված է 3 խորշից, որտեղ դրվել են մահացածներին նվիրաբերված ընծաները։ Դամբարանը արտացոլում է ուրարտացիների առանձնահատկությունները։ Կարելի է ասել, որ այն ծառայել է երկար ժամանակ։ Մուտքի մի մասը քանդվել է գանձախույզների կողմից, սակայն այլ հետքերից պարզ է դառնում, որ դամբարանը բացվել է շատ ավելի վաղ ժամանակներում։ Մենք առաջին անգամ ենք հանդիպում նմանատիպ դամբարան։ Հատկանշականն այն է, որ դամբարանը բաղկացած է 3 սենյակից»։