Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գտնվող Տիգրանակերտի՝ 8 հազարամյա Հևսելի  այգիները «մշակույթի այգի» անվան տակ վարձով են հատկացվում մասնավոր կազմակերպություններին։ Պատմական տարածքում, որտեղ չի կարելի նույնիս մեխ խփել, թույլատրվում են  անօրինական ճանապարհների կառուցում և այլ շինարարական աշխատանքներ։

Հասարակական կազմակերպությունները քրեական գործ են հարուցել Համաշխարհային ժառանգության արժեք հանդիսացող Հևսելի այգիները  վերացնելու այս փորձերի դեմ։

Քաղաքաշինության  վարչության Տիգրանակերտի մասնաճյուղի քարտուղար Մահմուդ Օզքեսքինը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, հակասում է օրենքին, և որ շինարարական աշխատանքների հետևանքով Հևսելի այգիների գյուղատնտեսական նշանակության տարածքը կվտանգվի։

Արևմտյան Հայաստանը արձանագրում է հերթական անօրինությունը մեր տարածքում, հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը: Արևմտյան Հայաստանը լինելով ճանաչված պետություն և այս քաղաքակիրթ դարում բռնազավթված լինելով Թուրքիայի կողմից, շարունկում է կրել մեծ վնասներ,իսկ տարագիր հայությունը չի կարողանում վերադառնալ հայրենիք: