Կանադայի արտաքին գործերի կոմիտեի պահպանողականներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ Արցախում Բերձորի ճանապարհի շրջափակման հարցով հրատապ լսումներ հրավիրելու ուղղությամբ։

Այս մասին Թվիթերում գրառում է կատարել Կանադայի Համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը։

«Մեր հանձնաժողովը պետք է հավաքվի այս շաբաթ։ Ադրբեջանը պետք է դադարեցնի շրջափակումը»,- գրել է նա։

Արևմտյան Հայաստանը ողջունում է նմանատիպ քայլերը, որոնք միտված են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ապաշրջափակմանն ու մարդկանց տեղաշարժի հնարավորության ստեղծմանը: Ադրբեջանը միտումնավոր է կազմակերպել այս իբրև թե բնապահպանական ակցիաները, նպատակ ունենալով դրանով կրկին զիջումներ կորզել, որոնք կարող են լիել նաև տարածքային: