Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգի գավառներից մեկում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ շինարարական մեքենայի օպերատորը մարդկային ոսկորների է հանդիպել։ Աշխատողները իրավիճակը զեկուցել են Սամոսատի թանգարանի տնօրինությանը։ Տարածք եկած հնեաբանները հայտնաբերել են հռոմեական ժամանակաշրջանի ժայռափոր դամբարաններ և  5 մարդկային կմախք։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ   ոսկորները 1600 տարվա են։

Տարածքը վերցվել է պաշտպանության տակ։

Արևմտյան Հայաստանում շատ են հայկական նմանատիպ քարե դամբարանները: Հայերը լինելով տարածաշրջանի բնիկները, իրենց ցանկացած աշխատնք կատարել են մնայուն նպատակներով: Ցավոք մի քանի դար առաջ տարածաշրջան թափանցած քոչվորները այսօր բռնագրավվել են հայկական հողերն ու մեր հոյակերտ կառույցները թողնելով ճակատագրի քմահաճույքին:

Leave a Reply