Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը: Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվել են հայաթափման ծրագրեր, ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են եղել:
Անդրադառնալով այն հարցին, թե Բաքվի ջարդերի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով ինչպիսի քայլեր պետք է կատարվեն՝ Բաբայանը նշեց, որ առաջին հերթին պետք է քաղաքական. պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ, բայց միջազգային հանրությունը դժվար թե այս պահին, իր իսկ շահերից ելնելով, գնա այդ քայլին:
Արևմտյան Հայաստանը միջազգային տարբեր հարթակներից խոսելով Հայաստան պետության առջև ծառացած խնդիրներից, առանձնահատուկ կերպով անդրադառնում է Արցախին և արցախահայության իրավունքներին: Այն՝ ինչ այժմ կատարվում է մեր տարածաշրջանում դա միջազգային հանրության լռության և թողտվության արդյուքն է՝ պարտավորությունների նկատմամբ։: