Ադրբեջանի դիկտատորը 2023 թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան»: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը, որտեղ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով: Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ամբողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են: Ակնհայտ են նրա ֆաշիզմի դրսևորումները»:

«Թաթոյան» հիմնադրամի կողմից Ադրբեջանի նախագահի ելույթների որոշ հատվածներ  առանձնացվել և ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։Արևմտյան հայաստանը բազմիցս ներկայացրել է փստեր այն մասին, որ բռնազավթիչ Ադրբեջանում ահագնանում են ռասայական խտրականության դրսևորումները և  ատելության խոսքը հարևան երկների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է այն թեզին, որ Արցախի բնիկ հայերը կարող են ապրել ադրբեջանցիների հետ, կարող ենք ընդամենը մեկ հարց տալ մեր հայրենակիցներին՝ մտածելու համար. Ու՞ր են այսօր Բաքվում և այլ քաղաքներում ապրող հայերը…