Շնորհավորում ենք համայն հայությանը եւ բոլոր այն ժողովուրդներին, ովքեր կերտեցին Հայրենականի մեծ հաղթանակը,
շնորհավորում ենք Շուշիի պատմական ազատագրումը, եւ սակայն հիշեցնում, որ մարդկության դեմ սանձազերծված պատերազմի եւ ցեղասպանության հանցագործությունները շարունակվում են եւ դրա վկայությունը մերձավորարեւելյան ճգնաժամն է, որը հատուկ սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի բնիկների, այդ թվում՝ հայության ու հայ համայնքների համար, ինչը նշանակում է, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր կազմակերպվելու եւ ազգային ներուժը կենտրոնացնելու խնդիր ունենք, դիմագրավելու համար նոր մարտահրավերները:
Չենք կասկածում, որ անցյալի հաղթանակները ոգեշնչելու են դեպի նոր իրագործումներ, հաշվի առնելով, անշուշտ, նաեւ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների դասերը, որոնք ցույց են տալիս համախմբվելու եւ պաշտպանության համար մեծ ներուժ եւ ուժականություն առանձնացնելու առաջնահերթությունը, ինչի կարիքը կա այսօր նույնպես եւ զինյալ չեզոքության մասին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումը տալիս է այդ հնարավորությունը կազմակերպվելու եւ ապահովելու ոչ միայն հայության անվտանգությունը, այլեւ նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
Հավերժ փառք ու անանց հիշատակ բոլոր ժամանակների մեր հերոսներին, ովքեր ապահովեցին եւ ապահովում են հայության ապրելու, ազատ լինելու եւ զարգանալու իրավունքը:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
09.05.2015 թ.
Comments are closed.