16 տարի առաջ 2007 թվականի հունվարի 19-ին Կոստանդնուպոլսում սպանվեց Արևմտյան Հայաստանի զավակ, պոլսահայ մտավորական, Ակօս շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Նա սպանվեց օրը ցերեկով՝ Ակօս թերթի խմբագրության մուտքի մոտ՝ թուրք ազգայնական Օգյուն Սամասթի արձակած կրակոցից։ 

Ողջ մարդկությունը ևս մեկ անգամ ականատես եղավ թուրք ազագայնամոլ գաղափարի հայատյացությանն ու դրա հետևանքին։ Իհարկե, առաջավոր մտավորականությունն ու ժողովրդավար հասարակությունն իր բողոքի ձայնը բարձրացրեց կատարված ոճրագործության դեմ՝ ցույց տալով իր համերաշխությունն ու աջակցությունը հայ ազգին, այնուամենայնիվ պետական մակարդակով համարժեք պատասխան չտրվեց մարդասպանին  ու կատարված ոճրին։ Միանշանակ հասկանալի է, որ հանցագործը միայնակ չէր կազմակերպել այդ հանցանքը, ավելին՝ հովանավորվել և ուղղորդվել էր հենց պետության կողմից։  Այսուհանդերձ, Թուրքիան, բացեիբաց ապացուցելով իր ցեղասպան և հակահայ քաղաքականությունը ևս մեկ անգամ առերեսվեց աշխարհի նախատինքի և պարսավանքի հետ։ Արևմտյան Հայաստանը, դատապարտելով այս հրեշավոր սպանությունն ու նրա կազմակերպիչներին, հիշում և բարձր է պահում Հրանտ Դինքի վառ հիշատակը։Հունվարի 19-ը պատահական չէր ընտրված, քանի որ 1920 թվականի նույն  օրը լրանում էր Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման տարելիցը, իսկ Հրանտ Դինքը արդարադատ գորձիչ Արևմտյան Հայաստանի համար իր գործունեությամբ պայքարում է Արևմտյան Հայաստանում ապրող հայերի իրավունքների համար։