2021 թվականից որպես քաղաքացիական նախաձեռնություն  կազմակերպվող «Ապագա հայկական»ը պատրաստվում է մարտին կայանալիք համաժողովին, որում կընդգրկվեն  ինչպես տարագիր հայ մասնակիցներ, այնպես էլ ներկայացուցիչներ Հայաստանից։ Քննարկվելու են Հայաստանի և հայերի ապագայի վերաբերյալ հարցեր, կփոխանակվեն մտքեր, ինչպես նաև կպատրաստվի ճանապարհային քարտեզ։ Դիմումների վերջնաժամկետը հունվարի 23-ն է։

«Ապագա հայկական» համաժողովը հարթակ է տրամադրում աշխարհասփյուռ հայությանը ամենակարևոր հարցերի հանրային քննարկման համար:

Մարտի 10-12-ը Հայաստանում կայանալիք Հայաստանի և տարագիր հայերին համախմբող հանդիպում/համագումարի ընթացքում կքննարկվեն երեք հիմնական թեմաներ՝ Հայաստան-տարագիր հայեր միություն, Պատմական պատասխանատվություն, բնակչության աճ։

Անգլերեն դիմումների համար անցնել հղումով՝https://futurearmenian.com/convention/?register=1

Հայերեն դիմումների համար՝ https://futurearmenian.com/hy/convention/?register=1