Ադրբեջանի ռասիստական իշխանությունների կողմից վարձված շինծու «բնապահպանների» միջոցով (որոնց  չեն ճանաչում անգամ Ադրբեջանի բնապահպանները) շարունակվում է հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում, որը ցանկացած պահի կարող է Արցախի Հանրապետությունից տարածվել Հայաստանի Հանրապետության վրա։

Առաջնորդվելով բացառապես մարդասիրական  շահերով, Արցախի Հանրապետության՝ Երևանում ապաստանած Շուշի քաղաքի քաղաքացիական հանրությունը ներկայացնող «Շուշի Հայրենակցական Միության» անունից դիմում ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության  նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին և լիազորում ենք նրան՝ միջնորդելու  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և դրա մշտական անդամ երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, ինպես նաև հատուկ ադրբեջանա-արցախյան հակամարտության հարցով հատուկ մանդատով ներկայացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային՝ ապահովելու սննդամթերքների առաքում Արցախի Հանրապետություն։

Քանի որ, Ադրբեջանի ռասիստական և բռնապետական  կառավարության համար մարդու հիմնարար իրավունքները՝ ներառյալ նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, վերացական հասկացություններ են դարձել, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին մեր կողմից  նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին դիմումով տրված լիազորությունների շրջանակներում այժմ էլ լիազորում ենք պարոն Արմենակ Աբրահամյանին՝ դատական գործ հարուցել ռասիստական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամաբ՝ արցախահայությանը ցեղասպանելու մեղադրանքով:

Կոչ ենք անում՝

—       անհապաղ և հասցեական դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող պետական ահաբեկչությունը, որը արտահայտվում է Արցախի Հանրապետության շրջափակմամբ,

—       ի նկատի առնելով, որ ադրբեջանական ռասիստների «էկոահաբեկչությունը» հանցագործություն է մարդկայնության դեմ (միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի Հանրապետությունում արդեն անցել են սննդամթերքների բաշխման կտրոնային եղանակների) պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել վերջինիս անդամակցությունը միջազգային կազմակերպություններին,

—       քանի որ, ռուս խաղաղապահները միայնակ ի զորու չեն կանխելու  ռազմական ագրեսիայի հետագա էսկալացիան, ուստի  միջազգային խաղաղապահ ուժեր  զետեղել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սահմանադրորեն ամարագրված սահմանների ողջ երկայնքով ։

         Շուշի Հայրենակցական Միության   նախագահ  Աշոտ Հարությունյան