Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը թվիթերյան գրառմամբ կրկին անդրադարձել է Բերձորի ճանապարհի  փակմանը։

«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է անում աշխարհում իշխանություն ունեցողներին, հատկապես ՝ նախագահ Ջո Բայդենին, Բունդեսկանցլեր Օլաֆ Շոլցին և նախագահ Էմանուել Մակրոնին, լուրջ վերաբերվել Արցախում հայերի դեմ ցեղասպանության սպառնալիքին։ Աշխարհը չի կարող թույլ տալ ևս մեկ Հայերի ցեղասպանություն»,- ասված է գրառման մեջ։

20-րդ դարի սկզբում նույն վտանգավոր լռության պայմաններում Արևմտյան Հայաստանի տարածքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերն ու կոտորածը։ Հետագայում միայն «դիտորդ» երկրները որպես սփոփանք ճանաչեցին Հայերի դեմ իրագործվածված ցեղասպանությունը, սակայն ոչինչ ավելի։ Ժամանակի ընթացքում փորձ էր արվում փաթեթից դուրս մղել հատուցման գործոնը, սակայն Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը շարունակում է աշխատանքները իրավական ոլորտում և պաշտպանում ընդհանուր Հայաստանի շահերը։ Այժմ գրեթե նույնը կրկնվում է Արցախում, որը թույլ տալ չի կարելի։