Անկախության օր

1920 թ. այս օրը Ազգերի լիգան՝ Անտանտայի Դաշնակից պետությունների Բարձրագույն խորհուրդը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Իտալիայի առաջնորդությամբ, Փարիզի վեհաժողովում պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ պահին նորանկախ Հայաստանի կազմում ներառվում էին Կարսը, Սարիղամիշը, Արդահանը, Անին, Իգդիրը և այլ խոշոր քաղաքներ մինչեւ Կիլիկիա։։

 Մեկ դար շարունակ այս կարևոր փաստը, մեր պատմության բազմաթիվ այլ փառավոր էջերի շարքում, թաքցվում էր հանրությունից կամ կեղծվում էր օտար զավթիչների կողմից։  Բանն այն է, որ 1990 թ․ ընդունված ՀՀ Անկախության Հռչակագիրն, ինչպես եւ 1991 թ․ Սահմանադրության առ այսօր գործող ձեւակերպմամբ՝ Հայաստանը ոչ թե 1918 թ․ Կովկասյան Հայկական Հանրապետութան, այլ Սովետական Հայաստանի իրավահաջորդն է՝ պարզապես վերանվանվելով ՀԽՍՀ-ից Հայաստանի Հանրապետություն։

Մինչդեռ Թուրքա-Հայաստանի հայերի ինքնորոշման  (Արևմտյան Հայաստան) իրավունքները մինչև նրանց անկախությունը ճանաչվել են 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի հրամանագրով։ Հրամանագիր, որը ներկայումս ներառված է 1918 թվականի Ռուսաստանի առաջին սահմանադրության մեջ (գլուխ III, հոդված 6):

Այժմ Արևմտյան Հայաստանն է միջազգային հանրության առջև ներկայանում որպես Հայաստանի առաջին Հանարապետության և Թուրքա-Հայաստանը, շարունակական պետություն, այսպիսով Միջազգային իրավունքով հաստատված պահանջատիրությունը՝ տարածքային խնդիրները տեղափոխելով ռազմաքաղաքական հակամարտության դաշտից դեպի իրավական ոլորտ եւ նպաստում է հարցի խաղաղ լուծմանը։ Ի պատասխան բազմաթիվ հայտարարությունների՝ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը առանց վարանելու հիշեցնում է, որ Ֆրանսիան արդեն ճանաչել է Հայաստանի անկախությունը հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո, դե ֆակտո 19 հունվարի 1920 թ-ին Արևմտյան Հայաստանի տարածքում՝ ներառյալ Արցախը մինչեւ Կիլիկիա, 1920 թվականի ապրիլին՝ Սան Ռեմոյում կայացած համաժողովի ժամանակ,  այնուհետև դե յուրե 1920 թ. Մայիսի 11-ին։