Սև ծովի ափին գտնվող Վառնա քաղաքում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային տեղեկատվական կենտրոն։ Որոշումն ընդունվել է հայկական ամենամյա Սուրբ Ծննդյան բարեգործական միջոցառման ժամանակ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA գործակալությունը։

Նոր կենտրոնի առաջին միջոցառումը կլինի Քրիստինա Ազնավուրի համերգը՝ ապրիլի 30-ին։ Քննարկվել է նաև 1977-1983 թթ. Վառնայի բժշկական համալսարանի դեկան և ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Կարապետ Կապրելյանի անվամբ փողոց անվանակոչելու և նրա խորաքանդակը տեղադրելու նախաձեռնությունը: Կապրելյանը եղել է վիրուսաբանության ամբիոնի և քաղաքի մի քանի հիվանդանոցների հիմնադիրը։ Ներկայում նրա որդին «Բարեգործական» համահայկական միության խորհրդի փոխնախագահն է։