«2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում՝ ՀՀ ՊՆ N զորամասի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: Դեպքի վայրում կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար»,- նշված է Դատախազության հայտարարության մեջ:

Արևմտյան Հայաստանը ցավակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին։

Եվ հիշեցնում է, որ անհրաժեշտ կլինի պատժել այս պատահական հանցագործության բոլոր մեղավորներին՝ հիերարխիայի բոլոր մակարդակներում։

Leave a Reply