«Լուսիկ Ագուլեցի» հիմնադրամի տնօրեն Գայանե Սամվելյանը, անդրադառնալով հայկական ավանդույթների ստեղծմանը, դրանց պատմությանն  ու կիրառմանը, նշեց, որ ներկայումս բավականին նորաձև են դարձել հայկական տարազով ամուսնությունները, մարդիկ սկսել են հետաքրքրվել հայկական ավանդույթներով, հին հայկական կենցաղով։

Ի տարբերություն մեր օրերի` նախկինում Նոր տարվա ծեսը հայ ժողովրդի համար հոգևոր իմաստ է ունեցել։ Ինչպես նշում է Սամվելյանը` այդ օրերին մարդը մաքրվել է բացասական էմոցիաներից, փորձել է վատը թողնել անցնող տարում։ 

Սամվելյանը նշում է, որ հայկական ավանդույթների նկատմամբ վերջին շրջանում որոշակի հետաքրքրվածություն է նկատում, մասնավորապես՝ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն–թանգարան են այցելում տարբեր սերունդների ներկայացուցիչներ` ծանոթանալու, թե ինչպիսի կենցաղավարություն են ունեցել հայերը։ 

Ամփոփելով, Գայանե Սամվելյանն ընդգծեց` յուրաքանչյուր տարածաշրջան իր սովորություններն ու ավանդույթներն է ունեցել, որը մասամբ փորձում է պահպանել մեծ ու փոքր տոների ժամանակ։ Այս սովորություններն ու ավանդույթները միավորել են հայերին։

Leave a Reply