Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելուն՝ շեշտելով, որ Արցախը կտրված է աշխարհից։ Պատգամավորն այս մասին խոսել է Եվրախորհրդարանում «Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին, թե շրջափակում չկա, պատգամավորն ընդգծեց՝ Բերձորի ճանապարհին ռազմաշունչ «բնապահպաններ» են կանգնած։ «Նախագահ Ալիևն ասում է, որ Արցախի բնակչությանը վերաբերվում է այնպես, ինչպես Ադրբեջանի մյուս բնակիչներին, բայց այս շրջափակումը իր ժողովրդի նկատմա՞մբ է կիրառում։ Ի՞նչ է անելու․ ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով չի ցանկանում Արցախում ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարող է հեռանալ։ Հետևաբար, սա ավելին է քան շրջափակում, սա շանտաժից ավելին է, նա էթնիկ զտում է իրականացնում։ Ի՞նչ ենք մենք անում, ոչինչ»,- ասել է նա։

Արևմտյան Հայաստնաը հորդորում է միջազգային կառույցներին և գերտերությունների ղեկավարներն ուշադրություն դարձնել այս տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերին։ 

Եվ հատկապես նախագահ Իլհամ Ալիևին հիշեցնելու, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ։